ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նոր նախագիծ է ներկայացրել, որով ցանկանում է փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում: Բանն այն է, որ գործող օրենքով ավագանու նիստերն առցանց հեռարձակվում են միայն 10.000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքներում:
Նազարյանն առաջարկում է 10.000-ը փոխարինել 3000-ով: Մյուս փոփոխությամբ նա առաջարկում է տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների նախագծերի հրապարակումն իրականացնել հրապարակման միասնական կայքի միջոցով: Եվ որպես այդպիսին առաջարկվում է ամրագրել e-draft.am կայքը: Եվ հետաքրքիր է,որ ի սկզբանե որոշում է եղել սա տարածել 20.000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների համար, սակայն քննարկումների արդյունքում պատնեշը հանվել է: