Հարց քաղաքացիներից՝ որքա՞ն տուգանք է սահմանված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետագա արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելու դեպքում որքա՞ն տուգանք է սահմանված:

Օնիկ Իսահակյան (45 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` հետագա արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում ՀՀ չներմուծելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ, առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:




Լրահոս