Ով որքան գումար է նվիրաբերել համահայկական հիմնադրամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ 4 ժամ հեռարձակվելուց հետո շարունակվել է Լոս Անջելեսում։

Այն ընդհանուր առմամբ տևել է 12 ժամ։ Հանգանակվել է գրեթե 10 միլիոն դոլար՝ աշխարհի տարբեր երկրներից։ Հեռուստամարաթոնի լոսանջելեսյան տաղավարից տասնյակ ամերիկահայեր կատարել են մեծ ու փոքր նվիրատվություններ։ Համահայկական դրամահավաքին մասնակցել են դպրոցներ, մանկապարտեզներ հիվանդանոցներ, տասնյակ այլ համայնքային կառույցներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին` կոչ անելով ամսական 10 հազար դրամ փոխանցել հիմնադրամին:

Նշենք ամենաշատ նվիրատվություն կատարած անձանց.

«Տաշիր Գրուպ» -Սամվել Կարապետյան -1.5 մլն $

 Սամվել Ալեքսանյան- 95 մլն 600 հազար դրամ

Վարդանյանների ընտանիք- 60մլն դրամ

«Ավեր» ՍՊԸ-1մլն

«Սարանիս» ՍՊԸ- 1 մլն

« Վեոլիա Ջուր»- 1 մլն

«Գալիք» ՍՊԸ -1 մլն

«Կերամիկա» ՍՊԸ -1 մլն

ԵՊՀ-4 մլն դրամ

«Մարտին Սթար» ՍՊԸ -1մլն

«Արփիմեդ» ՍՊԸ-1մլն

Կադաստրի կոմիտե-1.5մլն

Արմսվիս բանկ -1.5մլն

«Առանցք» ՍՊԸ (Գագիկ Առուշանյան)-5 մլն

Արարատ բանկ-40մլն

Հայաստանի առևտրային բանկեր -57 մլն դրամ

ԱԻՆ- 2մլն 100 հազար դրամ

Հարավկովկասյան երկաթուղիներ – 2 մլն դրամ

Հավելենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ին հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար:




Լրահոս