Բ. Սահակյանն ընդունել է Պետրոս Թերզյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը, որին հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Արցախի զարգացման գործում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունը` հույս հայտնելով, որ նման հայրենանվեր կեցվածք կառույցը կցուցաբերի նաեւ ապագայում:




Լրահոս