Ազգային ժողովում օրերս տեղի է ունեցել «ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների, գործարար համայնքի, ինչպես նաև բանկային ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխատանքային քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված էր գործարար համայնքի կողմից մի շարք խնդիրների և դժգոհությունների առկայությամբ։ Դրա համար հիմք էր հանդիսացել ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ին ընդունված որոշումը։
Կառավարության որոշմամբ պետական գնումների ոլորտում ներդրվում է որակավորման ապահովման նոր ինստիտուտ, որը նախատեսում է բանկային երաշխիքի ապահովում ներկայացրած գնային առաջարկի հարյուր տոկոսի չափով։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ, հասկանալու համար, թե այս նոր ինստիտուտն իրենից ինչէ ներկայացնում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան