Քառօրյան հագեցած է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին մեկնարկող քառօրյան կրկին հագեցած օրակարգ է խոստանում: Սպասվում է, որ թեժ է լինելու հատկապես ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» նախագծի քննարկումը:

Այն երկար քննարկումներից հետո, ի վերջո, հաջողվեց ներառել լիագումար նիստերի օրակարգ: Երկար քննարկում է խոստանում նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որն, այսպես ասած, բալային համակարգն է եւ կարգազանց վարորդներին կարգի հրավիրելուն է միտված: Եվ հենց այս նստաշրջանի ժամանակ տեղի կունենա ՀՀ 2020 թվականի պետբյուջեի նախագծի քվեարկությունը: Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են բյուջեի նախագծին:




Լրահոս