ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես բիզնեսմենը դարձավ պատգամավոր. խորհրդարանի կազմը հավանում է, մանկապարտեզ անվանողներին էլ պատասխանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը ծնունդով Արագածոտնի մարզի Փարպի գյուղից է: 30-ամյա պատգամավորը չի կիսում այն տեսակետը, որ խորհրդարանում հավաքվել են այնպիսի մարդիկ ովքեր անփորձ են, երիտասարդ ու օրենսդիր դաշտից անտեղյակ: Պատգամավորն այլ կարծիքին է, որ երիտասարդությունը դա միայն առավելություն է, որը ապացուցվեց դեռեւս 2016 թվականին Ապրիլյան քառօրյա պատերզամի ժամանակ` մեր զինվորների փառահեղ հաղթանակի միջոցով:

Իմ քայլական պատգամավորը մինչեւ թավշյա հեղափոխությունը բիզնես գործունեությամբ է զբաղվել, քաղաքանությունում երբեւէ իրեն չի պատկերացրել, բայց հեղափոխությունից հետո առաջարկություն է ստացել առաջադրել իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում, որի ժամանակ էլ հաղթել է ու արդեն օրենսդիր դաշտում գործունեություն է իրականացնում:

Մեր զրուցակիցն ամուսնացած է ունի երկու երեխա` աղջիկ եւ տղա: Բնակվում է Փարպի գյուղում` կնոջ եւ ծնողների հետ: «Քայլ առ քայլ» հաղորդումը բացահայտել է, թե ով է պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը, ինչ ճանապարհ է անցել, ինչպես է դարձել իշխանության թեւի անդամ եւ ինչ է տվել նրան պատգամավորական մանդատը:

Մանրամասները տեսանյութում:




Լրահոս