Հարց քաղաքացիներից՝ որ դեպքում է գույքահարկի վճարման համար զեղչ գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձն ունի 1-ին կարգի հաշմանդամություն, ապա մեքենայի գույքահարկի վճարման համար որեւէ արտոնություն կամ զեղչ գործո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպիսի՞ արտոնություններ եւ ո՞ր օրենքի համաձայն, եթե ոչ ,ապա ի՞նչ հիմքով:

Շավարշ Հակոբյան (64 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Շ. Հակոբյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ գույքահարկի գծով արտոնությունները սահմանվում են «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն: Համաձայն վերոնշված հոդվածի` 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնություններ նախատեսված չեն: Տեղեկատվությունը հասանելի է նաեւ համացանցի որոնողական համակարգերում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Քաղաքապետարանի կողմից ներկայացված պատասխանը, մեղմ ասած, թերի է. այն հանգամանքը, որ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, լրատվամիջոցին սպառիչ պատասխան ներկայացնելու փոխարեն, հորդորել է օգտվել որոնողական համակարգից, դա արդեն անլուրջ է:




Լրահոս