Հարց քաղաքացիներից՝ հոգաբարձուների խորհուրդը ի՞նչ իրավունք ունի ծնողների հանդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հոգաբարձուների խորհուրդը ի՞նչ իրավունք ունի ծնողների հանդեպ: Ուզում եմ մանրամասն տեղեկանալ, թե ինչ իրավական գործընթաց կարող են սկսել ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորած ծնողների հանդեպ:

Հենրիկ Աբովյան (55 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Աբովյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինները կարող են դիմել պատասխանատու մարմիններին, ինչպես նաեւ դատարան ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորած ծնողների իրավունքները սահմանափակելու կամ զրկելու հայցով:

Համաձայն ՀՀ «Ընտանեկան օրենսգրքի» հոդված 60-ի` ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, ինչպես նաեւ ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննելիս հաշվի է առնվում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարաքծային մարմնի կողմից խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին տրամադրված` երեխայի եւ ծնողի սոցիալական կարիքների գնահատման մասին եզրակացությունը (դիրքորոշումը):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խմբագրություն դիմած քաղաքացին վերոնշյալ իրազեկող հարցադրմանը ծանոթանալուց հետո կարող է դիմել համապատասխան մարմիններին, եւ խնդրին պատշաճ լուծում կտրամադրվի:




Լրահոս