Տեղի կունենա շնորհանդես
Դեկտեմբերի 5-ին` ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը եւ ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչությունը կազմակերպում են խորհրդարանականների համար նախատեսված ապաքաղաքացիության կանխարգելման ու կրճատման վերաբերյալ ձեռնարկի հայերեն տարբերակի շնորհանդես:
ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա քաղաքացիություն չունեցող անձանց թեմայով լուսանկարների ցուցադրություն: