ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ քաղաքապետի հետ հանդիպումից. թագաժառանգի ներկայացուցիչները փակագծեր են բացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է, դարձել է բուռն քննարկման առիթ: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել է այդ տեղեկությունները:

Մինչդեռ քաղաքապետի հետ կայացած հանդիպումից ուշագրավ փակագծեր են բացել թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչները: Ջաբեր և Ադել ալ Մարզուքի եղբայրները մանրամասներ են ներկայացրել հանդիպումից և հայտնել, թե ի՞նչ է տեղի ունեցել քաղաքապետարանում, և ո՞րն է եղել թագաժառանգի վրդովմունքի ու հիասթափության պատճառը:

Տեսանյութը` Կենտրոն TV-ի




Լրահոս