ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի տեղակալը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի:
Վերջինս պահանջում է, որ դատարանը ստիպի ԱԺ ղեկավարին 2019թվականի սեպտեմբերի 9-ի հրամանն անվավեր ճանաչի, որպես հետեւանք` ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի տեղակալի պաշտոնում վերականգնի,եւ այն լրացուցիչ դրամական բավարարման տարբերությունը, որը հայցվորը կստանար, եթե չազատվեր աշխատանքից, բռնագանձվի: