Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի և փաստաբաններ Արա Ղազարյանի, Դավիթ Ասատրյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում «Ա1+-ի» հիմնադիրն ու փաստաբանները կներկայացնեն ՀՀ Կառավարության դեմ հայցի մանրամասները և կպարզաբանեն ներկայացվող պահանջների Էությունը:
***
Դեկտեմբերի 6-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի համակարգող, Սպիտակ քաղաքի նախկին ղեկավար Նորայր Մուրադյանի ասուլիսը։
Թեման՝ «Երկրաշարժից 31 տարի անց։ Ներդրու մային ծրագրի առաջարկ աղետի գոտում արդյունաբերության զարգացման, տնտեսության վերականգնման, աշխատատեղերի ստեղծման։ Ծրագրի իրականացման հնարավոր ուղիներն ու ակնկալիքները կառավարությունից»։
***
Դեկտեմբերի 6-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումները՝ Բրատիսլավայի հանդիպման պրիզմայով: