ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.Իմ էրեխեքից մեկը սովորում է Ժողինստիտուտում, մեկը` Պետական համալսարանում, ամեն մեկի տարեկան ուսման վարձի համար վճարում եմ 400 հազար դրամ:  Մեկը 2-րդ կուրսում ա, մեկը` 3-րդ, երկուսն էլ ստացիոնար են սովորում: Մեկին զեղչ են անում, մեկին` չէ, ուզում եմ իմանամ` ի՞նչ օրենք ա գործում, եթե ընտանիքից երկու երեխա ուսանող ա, ի՞նչ զեղչեր կան, ոչ մի տեղ նման օրենք չեմ կարողանում գտնեմ:  ԳԵՎՈՐԳ  ՄԻՆԱՍՅԱՆ, 48 տարեկան, Արարատի մարզ, ՎեդիՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «ՀՀ բարձրագույն ուսումնական  հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական  կրթաթոշակ  տալու մասին»  կարգի  5-րդ  կետի  դ ենթակետի`  «Բուհը վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական  համակազմի  առնվազն  10%-ին` ուսանողի  սոցիալական  վիճակի  եւ  բարձր  առաջադիմության  արդյունքների  հաշվառմամբ  իր  միջոցների  հաշվին  ուսման  վճարը  ուսանողական  նպաստի  ձեւով  մասնակի  փոխհատուցում է վճարովի ուսումնական համակարգում 2 եւ ավելի  ուսանող  երեխաներ  ունեցող  ընտանիքների  ուսանողներին»:ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` երկու ուսանող ունեցող ծնողները կարող են օգնություն ստանալ պետական ատյաններից, բայց թե ինչ չափանիշերով է որոշվելու մարդկանց «սոցիալական վիճակ» ասվածը, կրթության նախարարությունից չեն մանրամասնել: Ուստի պարոն Մինասյանը կարող է դիմել նախարարության լրատվական ծառայությանը` առավել մանրամասն խնդրին ծանոթանալու համար: Եւ եթե նախարարության պատասխանատուները չեն տա սպառիչ պատասխան, մեզ դիմելու դեպքում կփորձենք մասնավոր օրինակով խնդրին լուծում տալ: 




Լրահոս