Հարց քաղաքացիներից` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձի կողմից ինչպես է հնարավոր ստանալ սեփականության վկայական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձի կողմից ինչպես է հնարավոր ստանալ սեփականության վկայական:

Լիլիթ Ասրյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջների համաձայն` անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունումը եւ այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումն իրականացվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակների կողմից: Անձը (այդ թվում նաեւ ՌԴ քաղաքացի հանդիսացող անձը) դիմում պետք է ներկայացնի իրավունքների պետական ռեգիստրի որեւէ սպասարկման գրասենյակ կամ, նույն օրենքի 26-րդ հոդվածի պահանջների համաձայն, էլեկտրոնային եղանակով` գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում, որից հետո իրավունքի պետական գրանցում կատարվելու պարագայում կտարամադրվի անշարժ գույքի իրավունքների գրանցման նոր վկայական:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լ. Ասրյանը կարող է ծանոթանալ վերոնշյալ կարգին եւ գործել ըստ օրենքի:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս