Դեկտեմբերի 10-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հանրային քննարկում՝ ««ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի հիմնական

ձեռքբերումներն ու առկա խնդիրները 2018-2019թթ-ին» թեմայով։

Բանախոսներն են՝

Հասմիկ Հարությունյան՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ

Սրբուհի Գալյան՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ռոբերտ Ռևազյան՝ Դիտորդների խմբի իրավաբան

Արփի Սարգսյան՝ ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ

Արա Ղարագյոզյան՝ Դիտորդների խմբի անդամ

Ռուբեն Դարբինյան՝ Քրեակատարողական ծառայության շտաբի պետ

Անահիտ Մկրտչյան՝ Դիտորդների խմբի անդամ

Արա Հողհաննիսյան՝ «Քրեակատարողակա բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Զարուհի Հովհաննիսյան՝ Դիտորդների խմբի անդամ

***

Դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի Ադրբեջանում մեկնարկած հրթիռահրետանային զորքերի ներգրավածությամբ զորավարժության, պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենսդրական նախաձեռնության մասին: Բանախոսը կանդրադառնա նաեւ սահմանային իրավիճակին, հնարավոր զարգացումներին եւ պատերազմի վերսկսման հավանականությանը:

***

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգ» թերեի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

ԹԵՄԱ՝ ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Ազգ» թերթի «Ազգ-մշակույթ» ներդիրին տրամադրվող տարեկան 800 հազար դրամ աջակցությունը. նախարարության  կողմից նման  մոտեցման հիմքում   թաքնված  քաղաքական  միտումներն ու ռիսկերը:




Լրահոս