Այս օրերին «Իմ քայլը» անհանգիստ էր, քանի որ մեծ թվով պատգամավորներ գործուղումների մեջ էին, ուստի կարող էր խնդիր առաջանալ ՍԴ մասին օրենքը անցկացնելու ժամանակ:
Սակայն այսօրվա քվեարկությունների պատկերը հետաքրքիր էր նրանով, որ եթե, օրինակ, մյուս նախագծերի դեպքում գործուղման մեկնած պատգամավորներից քվեարկություն էր թողնում 4-5-ը, ապա այս օրենքի դեպքում իրենց քվեարկությունը թողել էին բոլոր իմ քայլականները՝ թվով 18 հոգի:
Օրենքը անցկացնելու համար անհրաժեշտ էր 80 կողմ ձայն, արդյունքում 83 ձայնով օրենքն անցավ: