ՀԱՐՑ. Մեր թաղամասի թափառող շների հարցն այդպես էլ մնում է չլուծված: Խնդրում եմ ասել` ինչ է նախատեսում ձեռնարկել քաղաքապետարանը կամ թաղապետարանը, որպեսզի մեկընդմիշտ ազատվենք այդ խնդրից:
Սարի-Թաղ 14 փողոցի մի խումբ բնակիչներ
ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմողների հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Սարի թաղի 14-րդ փողոցում պարբերաբար կազմակերպվել են մասնագիտացված խմբերի այցելություններ, սակայն հաշվի առնելով բնակիչների ահազանգը` այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում կկատարվի նոր այց:
Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Փաստորեն, պետք է բավարարվել մասնագիտացված խմբերի այցելություններով: Զինվեք համբերությամբ մինչ հաջորդ այցը. թե խնդիրն ինչպես կլուծվի առանց լուծումների, դժվար է պատկերացնել: Թերեւս ավելի հեշտ կլինի թափառող շների հետ համաձայնության գալը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: