
Ինչպես հայտնի է` երեկ խորհրդարանում տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը եւ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից 18 պատգամավոր թողել էր իր կողմ քվեարկությունը: Սակայն նկատենք, որ եղել են իշխող խմբակցության պատգամավորներ, որոնք իրենց քվեարկությունը չէին թողել եւ բացակա էին: Նրանք են` Մարիա Կարապետյանը, Քրիստինե Պողոսյան, Արսեն Ջուլֆալակյան, Արթուր Մանուկյան եւ Արուսյակ Ջուլհակյան: