Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ նպատակով է իրականացվում բժշկասոցիալական փորձաքննություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ նպատակով է իրականացվում բժշկասոցիալական փորձաքննություն:

Իրինա Հարությունյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում է անձին հաշմանդամ ճանաչելու` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ եւ հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու եւ հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետի երկարացման թույլտվություն տալու նպատակով: Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կառուցվածքային ստորաբաժանումները (փորձաքննական բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին) եւ տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները` ԲՍՓՀ-ները:




Լրահոս