Հարց քաղաքացիներից՝ որ դեպքում կարող է դուրս գրված հարկային հաշիվը չեղյալ ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որ դեպքում կարող է դուրս գրված հարկային հաշիվը չեղյալ ճանաչվել:

Գեղեցիկ Հակոբյան (50 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 11.11.2010 թվականի թիվ 1504-Ն որոշման համաձայն` դուրս գրված հարկային հաշիվը կարող է չեղյալ ճանաչվել, եթե ապրանքներն առաքվել (ծառայությունները մատուցվել) են գնորդին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով, ապրանքների մատակարարմանը (ծառայությունների մատուցմանը) վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետեւանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք), հարկային հաշվով մատակարարվող ապրանքի (մատուցվող ծառայության) ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որեւէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Տեղեկացնենք, որ ավելացված արժեքի հարկի վճարող համարվելուց դադարած անձանց կողմից ճշգրտող հարկային հաշվի դուրսգրման դեպքում գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլվում են ԱԱՀ վճարող համարվելու ժամանակահատվածի վերջին օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում:




Լրահոս