Հանրային հեռուստաընկերությունը գովազդ հեռարձակելու իրավունք կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ Հանրային հեռուստաընկերությունը գովազդ հեռարձակելու իրավունք կունենա: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով ամրագրվելու է, որ Հանրային հեռուստաընկերությանը մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տեւողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք կունենա:

Դրանից բացի, Հանրային հեռուստաընկերությունը պահպանում է նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ մինչեւ մեկ րոպե տեւողությամբ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը: Կարգավորվել են նաեւ սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները:

Նախագծով Հանրային հեռուստաընկերությունն իրավունք ունի մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրելու մինչեւ մեկ րոպե տեւողությամբ սոցիալական գովազդ: Որպես հիմնավորում նշվում է, որ գովազդից ստացվող միջոցներըկուղղվեն տեխնիկայի համալրմանը եւ այլ հարցերի:




Լրահոս