Հայհոյանքներ, ծեծ, դանակահարություն զինծառայողների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայողներ Ն.Շ-ն եւ Դ.Վ.-ն դատավարությունը: Ն. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի զինծառայող, 2019թ. օգոստոսին վիճաբանել է կրտսեր սերժանտ Դ.Վ.-ի հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին։

Դ. Վ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա նշված ժամանակահատվածում վիճաբանել է Ն.Շ.-ն հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ: Ն. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով («Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաեւ պետի հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ»):

Դ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358,1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով («Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, որոնք կատարվել են զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով, թեթեւ վնաս պատճառելով»):

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս