Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Վ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 200 մ) ձորը:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:




Լրահոս