Զարգացումներն առջեւում են. Գագիկ Ջհանգիրյանի դիմումը վարույթ ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը վարույթ ընդունեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դիմումը:

Հիշեցնենք, որ oրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քորչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Ստացվում է, որ Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը։

Իսկ Ջհանգիրյանի այս քայլը, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, իրարանցում է առաջացրել Գլխավոր դատախազությունում, որովհետեւ լուրեր կան, որ Ջհանգիրյանը մտադիր է ամեն գնով հասնել դատախազի աթոռին: Դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանել է. «Զառանցագին, բամբասանքային տեղեկությունները չենք մեկնաբանում:

Գլխավոր դատախազը շարունակում է իր բնականոն աշխատանքը»: Գ. Ջհանգիրյանն էլ ասել էր. «Համբերե՛ք, տեսնենք` այդ գործը վարույթ կընդունվի, թե ոչ»: Փաստորեն, վարույթ ընդունվեց, զարգացումները առջեւում են:




Լրահոս