Հարց քաղաքացիներից՝ ինչո՞ւ վերջույթների անդամահատմամբ անձին առաջին փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբը չի սահմանվում անժամկետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչո՞ւ վերջույթների անդամահատմամբ անձին առաջին փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբը չի սահմանվում անժամկետ: Խնդրում եմ մանրամասն ներկայացնել:

Տիգրան Դանիելյան (40 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Դանիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որվերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կապված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի եւսպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորութունից, վերջույթի բացակայության դեպքում ֆիզիկական եւհոգեբանական հարմարողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության եւ ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից: Քանի որ նշված գործոնները կայուն չեն,եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով:

Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված չափանիշների, սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ անժամկետ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անժամկետ հաշմանդամության խումբ սահմանվում է ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետի պահանջներին եւ ՀՀ կառավարության 31.05.2012թ. N 684-Ն որոշման 2-րդ եւ 3-րդ հավելվածների պահանջներին համապատասխան` ելնելով ախտաբանական վիճակներից, 2 եւ 4 տարի դիտման պայմաններում:




Լրահոս