Սահմանագոտու բնակչուհուն խաբել է՝ ստանալով 165 հազար դրամ գումար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրիգոր Նորիկի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատանք առաջարկելու պատրվակով, գումար հափշտակելու նպատակով ծանոթացել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակչուհի, 1997թ․ ծնված Լ.Ա.-ի հետ, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, միասնական դիտավորությամբ պահանջել եւ նրանից ստացել է ընդհանուր 165 հազար դրամ։ Գրիգոր Պետրոսյանը աշխատանքի տեղավորման ինտենետային կայքում ծանոթացել է սահմանամերձ գյուղի բնակչուհու հետ, նրան առաջարկել դեղատան աշխատողի գործ, որպես դեղատան աշխատողի արտոնագրի գումար նրանից պահանջել եւ ստացել 165 հազար դրամ:

Գրիգոր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով( «Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափեով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը»): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Սույն քրեական գործով դատավարությունը դեկտեմբերի 9-ից ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:




Լրահոս