Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Կնոջ առևանգո՞ւմ. որքանո՞վ է ապահովվում կնոջ անվտանգությունը քննչական գործողությունների ժամանակ» թեմայով։
Բանախոսներ՝
Զարուհի Հովհաննիսյան՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ
Աննա Հակոբյան` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության աշխատակից
Հասմիկ Գևորգյան՝ Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար
Նոնա Գալստյան՝ Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան
Ռուզաննա Ասլիկյան` Կանանց աջակցման կենտրոնի սոցիալական աշխատող
Հրավեր է ուղարկվել Ոստիկանություն, Քննչական կոմիտե
Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում գտնվող կանանցից մեկին դեկտեմբերի 12-ին ուղեկցել են Արթիկ, որտեղ նախատեսված են եղել կատարել քննչական գործողություններ։ Արդյունքում կինը, ըստ իրավապաշտպանների, առևանգվել է ամուսնու և նրա հարազատների կողմից:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ կնոջ առևանգման վերաբերյալ:
Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ կինը ինքնակամ գնացել է որդուն տեսնելու։
***
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխություն՝ առանց տեղեկատվության ազատության. քաղհասարակությունը մտահոգ է» թեմայով։
Բանախոսներ՝
Շուշան Դոյդոյան՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Դավիթ Գրիգորյան՝ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ
Արման Սուլեյմանյան՝ լրագրող
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
ԹԵՄԱ՝ արցախա-ադրբեջանական բանակցային գործընթաց. Արցախի անվտանգությունը. ի՞նչ զարգացումներ են սպասվում:
***
Դեկտեմբերի 16-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: ԹԵՄԱ՝ 2019թ. ոլորտի հիմնական ձեռքբերումները և եկող տարվա անելիքները: