ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե երբ է վերահաշվարկվում արտոնյալ պայմաններով նշանակված կենսաթոշակը:
Ալիս Սահակյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Սահակյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ արտոնյալ պայմաններով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել են հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ներկայացվել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր կամ լրացել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, մասնակի կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ներկայացվել են մինչեւ կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, կամ լրացել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը: