Պարոն Քոչարյանը նույնիսկ հերքելու կարիք չուներ. Թագուհի Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ անդրադարձել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին և ասել, թե վերջինս այլ անձի միջոցով իրեն զգուշացրել է հեռանալ երկրից: Նրա այս հայտարարության շուրջ մեկնաբանության համար դիմեցինք նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանին, որը նշեց.

«Պարզ չի՞, որ ես հազար պատճառ ունեմ վստահելու իմ թիմակցին և ի հակառակ՝ ոչ մի հիմք չունեմ հավատալու Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին։ Բացի այդ նման հայտարարությունների դեպքում ապացուցողական բեռը ընկնում է մեղադրող կողմի վրա, ես կարծում եմ՝ պարոն Քոչարյանը նույնիսկ հերքելու կարիք չուներ։ Ի դեպ, նկատել եմ, որ պարոն Քոչարյանին, իր գործունեությամբ պայմանավորված, ավելի ու ավելի հաճախ են թիրախավորում ու փորձում անվստահություն ստեղծել իր գործունեության շուրջ, դժվար է ողջամիտ կասկած չունենալը, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքի հետ կապված լուրջ մտահոգության հետևանք է պարոն Քոչարյանի դեմ բոլոր կողմերից քարոզչական արշավ տանելը»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս