Կրակոց՝ Աբովյանում. վարկային կազմակերպության մասնաճյուղը թալանելիս բռնվել է գողերից մեկը, երկուսը դիմել են փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հերթական գողն է բռնվել հանցանքի վայրում։ Ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայողները «Տաշիր Պիցցա»-ի մոտ ծառայություն կատարելու ժամանակ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Հատիսի փողոցի 1/7 հասցեում գործող «ԱՐԵԳԱԿ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում գողություն է տեղի ունենում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, շտապ մոտենալով նշված վայր, նկատում են, որ 2 հոգի վազելով դիմում են փախուստի, իսկ մեկին, ոստիկանները հետապնդելով, կարողանում են վնասազերծել։ Ոստիկանության ծառայողները՝ որպես նախազգուշացում, 1 կրակոց են արձակում, որպեսզի հանցագործը կանգ առնի, սակայն նա գող կատվի նման դիմում է փախուստի, բայց նրան չի հաջողվում. ինչպես ժողովուրդն է ասում՝ «գող, սիրտը դող», տաք հետքերով ոստիկանների կողմից վնասազերծվում է։ Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ այստեղ։




Լրահոս