
Առնվազն 14 մարդ է վիրավորվել անցած գիշեր Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած բախումների ընթացքում:
Ընդհարումներn սկիզբ են առել, երբ Լիբանանի անվտանգության ուժերը փորձել են ցրել մայրաքաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներին և կառավարական շենքերին հարող տարածքը մաքրել շաբաթներ առաջ կառուցված բարիկադներից:
Reuters-ի տեղեկություններով` ցուցարարներին շրջանում նաև ձերբակալվածներ կան: Նրանց թիվը սակայն այս պահին չի հստակեցվում: Բողոքի ակցիաները Լիբանանում սկիզբ առան հոկտեմբերին: Ցույցերի մասնակիցները պահանջում են արմատապես փոխել երկրի քաղաքական համակարգը տնտեսական բարեփոխումներ անցկացնել: