Դեկտեմբերի 13-14-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում անցկացվեց Ձեռնարկություններ եւ տեխնոլոգիաներ խորագիրը կրող 2-րդ համաժողովը, որի նպատակն է գիտահետազոտական տարբեր ուղղությունների միջև ստեղծել համագործակցության հնարավորություններ: Լրագրողների հետ զրույցում «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության Էկոհամակարգի ծրագրերով կառավարիչ Մարիամ Դավթյանը ներկայացրեց համաժողովի նպատակը:
Համաժողովի շրջանակում օրակարգը հագեցած էր: Առաջին օրը անցկացվել է պլաստիկի, նյութագիտության տեխնոլոգիաների վերաբերյալ քննարկումներ, իսկ արդեն երկրորդ օրը` թեմատիկ աշխատաժողովներ:
Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ համաժողովը միավորող հարթակ է տնտեսական զարգացման գիտահետազոտական տեսլականի շուրջ:
Մանրամասները` տեսանյութում: