ՏԵՍԱՆՅՈՒԹ. 7 մլն դրամ՝ հաղթող դարձած թիմին․ երբ խրախուսվում է գիտությամբ զբաղվելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ համաժողովի ընթացքում հավաստագրեր հանձնվեցին PMI science ընկերության աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից 2019 թվականին իրականացված գիտահետազոտական ոլորտի խթանմանն ուղղված որոշ ծրագրերի հաղթողներին։ Հաղթող 20 թիմերը 7 մլն դրամի ֆինանսավորում կստանան՝ իրենց հետագա աշխատանքների համար։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրիկ ղեկավար Ամալյա Եղոյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց ծրագրից։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության Էկոհամակարգի ծրագրերով կառավարիչ Մարիամ Դավթյանը կարեւոր է համարում նման միջոցառումները, որոնք խթանում են գիտությունը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց այն չափորոշիչները, որոնցով կատարվել է հաղթող թիմերի ընտրությունը։

Հաղթող դարձած թիմերից մեկի ղեկավար Նաղաշ Միրաքյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ ծրագրեր է ներկայացրել եւ այն ինչ հնարավորություններ կընձեռի։ Հավելենք, որ գիտնականններին աջակցելու ծրագիրը շարունակական է լինելու։

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս