Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը:
***
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը:
Նիստից հետո՝ ժամը 14:15-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում Ռուբեն Ռուբինյանը եւ Կոնստանտին Կոսաչովը մամուլի համար հանդես կգան հայտարարությամբ:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` դեկտեմբերի 19-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայանալիք լեգենդար երաժշտական մանկավարժ Պետրոս Հայկազյանի հիշատակին նվիրված համերգի մասին:
Երկար տասնամյակներ նա ղեկավարել է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցը և դասավանդել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Նրա աշակերտների թվում են աշխարհահռչակ երաժիշտներ:
Ասուլիսին կմասնակցեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը, ջութակահար, մի շարք միջազգային մրցույթների մրցանակակիր Անուշ Նիկողոսյանը, ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը և ջութակահար, Spring Music Academy փառատոնի հիմնադիր Մաքսիմ Նովիկովը:
***
Դեկտեմբերի 18-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ տարեվերջյան ամփոփումներ՝ ոլորտի ձեռքբերումների և զարգացման հեռանկարների շուրջ:
***
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հանրային քննարկում՝ «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման
հնարավորությունները և հեռանկարները Հայաստանում» թեմայով։
Բանախոսներ՝
Անդրանիկ Մանուկյան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհների մասնագետ
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ի նախագահ
Արփի Սարգսյան՝ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ
Լիզա Ղիասյան՝ Զբաղվածության պետական գործակալություն տեղեկատվության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ
Վահե Հարությունյան՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Գայանե Հովակիմյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
Ներկայացուցիչներ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից և պրոբացիայի ծառայությունից
Զեկույցը ամփոփում է ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ իրականացված «Ջատագովելով ազատազրկված անձանց արդյունավետ վերաինտեգրումը» ծրագրի հետազոտության արդյունքները:
***
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «50 կանայք, որ փոխեցին աշխարհը: 51-րդը կարող ես լինել դու․․․» թեմայով:
Բանախոսներ՝
Հասմիկ Սիմոնյան՝ բանաստեղծ, «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» հեղինակ,
Արմինե Դանիելյան` թարմանիչ, «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» հեղինակ,
Արմեն Հայաստանցի` գրող, Հայաստանի PEN կենտրոնի նախագահ
Լույս է տեսել «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը:
Քննարկմանը կմասնակցեն գրքի համահեղինակները, այլ գրողներ:
***
Դեկտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը կամփոփի տարին՝ խոսելով կանանց եւ տղամարդկանց մոտ ի հայտ եկած քաղցկեղածին հիվանդությունների աճի, հայտնաբերման ու կանխարգելման միտումների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա առավել հաճախ հանդիպող ախտորոշումներին եւ դրանց կանխարգելմանը:
***
Դեկտեմբերի 18-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կխոսի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների մասին, բանախոսը կանդրադառնա նաեւ օրակարգային կարևոր հարցերի։