ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունեն Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը՝ ԼՀԿ-ի որոշման հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը եւ պատգամավոր Մանե Թանդիլյանը մամուլի ասուլիս են տալիս եւ պարզաբանում այսօրվա տեղեկությունը, ըստ որի՝ իրենք քննարկում են Դավիթ Խաժակյանին ավագանու անդամությունից հետ բերելու հարցը։

Մարուքյանը ասուլիսի ժամանակ նշեց, թե հատկապես երեկվա դեպքերից հետո շատ արձագանքներ են լսել, ինչն էլ նման քննարկում սկսելու անհրաժեշտություն է առաջացրել։ Մարուքյանի խոսքով, երեկ Երևանի ավագանու նիստի ժամանակ Դավիթ Խաժակյանը կարևոր հայտարարություն է արել, հանցագործության մասին հաղորդում տվել, սակայն դա ստվերել է «Լույս» խմբակցության մյուս անդամների պահվածքի պատճառով։

Մանե Թանդիլյանն էլ նշեց, թե իրենք ունեն իրենց օրակարգը եւ չեն ցանկանում շեղվել դրանից եւ նպատակահարմար են գտնում հետ կանչել Խաժակյանին, սակայն այս պահին վերջինս դեռևս շարունակում է մնալ ավագանու անդամ։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս