ՀԱՐՑ. Որո՞նք են անձի կենսագործունեության սահմանափակման տեսակները ժամանակի եւ տարածության մեջ:
Ստեփան Հարությունյան (63 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ կենսագործունեության սահմանափակման տեսակները հետեւյալն են`
ա) ինքնասպասարկման` ամենօրյա անձնական հիգիենան ու կենցաղային գործունեությունն ինքնուրույն բավարարելու կարողություն,
բ) ինքնուրույն տեղաշարժվելու` ինքնուրույն տարածության մեջ տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, մարմնի հավասարակշռությունը պահելու, տեղաշարժվելու կարողություն,
գ) ուսումնառության` հանրակրթական, մասնագիտական եւ այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության կարողություն,
դ) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն
ե) կողմնորոշվելու (ժամանակի եւ տարածության մեջ) կարողություն,
զ) հաղորդակցվելու կարողություն,
է) սեփական վարքը հսկելու կարողություն,
ը) խաղալու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան): Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 3 կետ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշման համաձայն` առաջին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: