ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմների պղծման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Եռաբլուրում հանգչած Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները պղծելու մասով հարուցված քրեական գործը գնաց դատարան: Ինչպես հայտնի է, օգոստոսի 1-ին հրապարակվեց այն մասին, որ Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները պղծել են:

Եվ իրավապահները Եռաբլուրի պղծման գործով հայտնաբերել էին մեկ անձի` Գրետա Մնացականյանին, ով իրավապահներին հայտնել էր, թե ինչու է այդ քայլին գնացել:

Այժմ Գրետա Մնացականյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին, իսկ գործն էլ քննվելու է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սուրեն Մնոյանի կողմից:




Լրահոս