Ամփոփելով «Հաշվի, առ» արշավը, ԱԳԲԱ Լիզինգն ու «Ավանգարդ Մոթորս»-ն այժմ էլ ներկայացնում են ևս մեկ բացառիկ առաջարկ: Մինչև տարեվերջ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով «Ավանգարդ Մոթորս»-ի ողջ մոդելային շարքից ձեռք բերելով որևէ ավտոմեքենա, հնարավորություն կընձեռվի օգտվելու հետևյալ պայմաններից՝
• տարեկան տոկոսադրույք՝ 0,01% (եվրոյի դեպքում),
• կանխավճար` 10%,
• միջնորդավճար՝ 1%,
• ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 2,5-2,75%,
• 2 տարի մարման ժամկետ,
• լրացուցիչ այլ վճարների բացակայություն:
«2019 թվականին մեր և «Ավանգարդ Մոթորս»-ի համագործակցության արդյունքում լիզինգով տրամադրված ավտոմեքենաների ընդհանուր գումարը կազմել է մոտ 4 միլիարդ դրամ: Գրանցված արդյունքը տպավորիչ է և մենք որոշեցինք այսքանով չսահմանափակվել: Մշակեցինք ևս մեկ առաջարկ, որի շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն կստանան մինչև տարեվերջ «Ավանգարդ Մոթորս»-ի ողջ մոդելային շարքից ավտոմեքենա ձեռք բերել հայաստանյան լիզինգային շուկայի համար աննախադեպ պայմաններով: Հույս ունեմ, որ մեր այս նոր առաջարկը նույնպես լայն արձագանք կստանա»,-իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: