Ինչպես արդեն հայտնել ենք, որ այսօր Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում, կան տուժածներ:
Նշենք, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 25 քմ):
Հավելենք, որ կան տասնյակից ավելի տուժած:
ArmLur.am-ի հետ զրույցում «Արմենիա» Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ այս պահին 3 տուժած միջին ծանրության գտնվում է վերակենդանացման բաժանմուքում, որից երկուսը մայր և որդի են:
Առավել մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան