Շարունակվում է ձմեռային զորակոչը: Արդեն իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները:
Վայոց ձորի մարզի զորակոչիկներին, ավանդույթի համաձայն, զինվորական ծառայության են ճանապարհել հանդիսավոր արարողությամբ:
Եղեգնաձոր քաղաքում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում անցկացված օրհնության արարողակարգին մասնակցել են մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, 4-րդ զորամիավորման սպաները: