Ավագանիում մնալ-չմնալու հարցը կորոշվի երկու օրից. Դավիթ Խաժակյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր շարունակ քննարկվում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ավագանու անդամությունից հետ կանչելու հարցը, որը բարձրացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Խաժակյանի հետ` պարզելու համար, թե, ի վերջո, ինչորոշում է կայացվել իրեն ավագանուց հետ կանչելու վերաբերյալ:

-Պարո՛ն Խաժակյան, ի՞նչորոշումունեք` Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունից հետ կանչելու հարցի հետ կապված: Մենք տեղեկություններ ունենք, որ օրերս Դուք հանդիպել եք նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետու այս հարցի շուրջ քննարկում ունեցել: Ի՞նչ որոշվեց, քննարկման արդյունքում լքելո՞ւ եք Երեւանի ավագանին:

-Երկու-երեք օրվա մեջ որոշում կկայացվի, դեռեւս խորհուրդը չի հավաքվել, որ այդ որոշումը կայացնի, բայց անընդհատ ընթացիկ կոնսուլտացիաներ եւ գնահատումներ անում ենք, եւ կարծում եմ, որ մինչեւ երկուշաբթի օրըմենք կունենանք միասնական դիրքորոշում:

-Դուք անձամբ ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում, ի՞նչ եք քննարկում խորհրդում, ո՞ր հարցն է Ձեր կիզակետում, ինչի՞ց ելնելով կարող է խուրհուրդը որոշել, որպետք է լքեք ավագանին:

-Բոլոր հարցերն էլ իրար կողք են դրվում` ե՛ւ կարեւորությունը ավագանու անդամի մանդատի, ե՛ւ այն մթնոլորտը, միջավայրը, որ կա Երեւանի ավագանիում, այսինքն` բոլոր հարցերն էլ քննարկվում են: Ես այսօր (երեկ- հեղ.),երեկ որոշակի խոսակցություն, զրույց ունեցել եմ «Լույս»-ի գործընկերներիսհետու շատ ուրախ եմ, որմենք շարունակում ենք դեռեւս փոխըմբռնում ունենալ, եւ կոնկրետ հարցադրումներ առաջիկա օրերինիրենց պատասխանը կստանան: Բայց ես զգում եմ, որ դրական ֆոն կա այս հարցը ամենաարդյունավետ կերպով հանգուցալուծելու համար: Չեմ շտապում եզրակացություններ անել, բայց այս միտումը, քննարկումները ե՛ւ կուսակցությունում, ե՛ւ խմբակցությունում ինձ դուր են գալիս:

-«Լույս» խմբակցությունում Դուք առանձնացել եք Ձեր գործունեությամբ, քանի որ բացահայտում եք Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անգործությունը, սխալ տրված տեղեկատվություններն եք հանրայնացնում, ուղղում: Արդյոք դա՞ է պատճառը, որ Դուք համարում եք, որՁեր աշխատելաոճը չի համապատասխանում խմբակցության երկու կանանց աշխատելաոճին, ինչի համար բարձրաձայնվել է այս հարցը: Ի՞նչ կապ ունիՁեր պահվածքն ու վարքագիծը խմբակցության մյուս ներկայացուցիչների հետ:

-Աղջիկների անլրջության կամ բարձրացված այլ հարցը չի քննարկվել եւ չէր կարող քննարկվել, որովհետեւ ես իմ բոլոր ելույթներումնշում եմ, որ Երեւանի քաղաքապետի կողմից պարզապես տեղի է ունեցել սադրանք, որինտրվել է իմ գործընկերը, բայց դա չի նշանակում, որիր գործունեությունըորեւէ կերպ ստորադասելի է: Դա այդպես չէ, եւ մենք մատնանշել ենքկոնկրետ խնդիրները, որոնք հարուցել են այդ քննարկումներին՝ մանդատի հետ կապված, բայց երբեւէ դրանք չեն կարող ստվերել «Լույս»-ի իմ երկու գործընկերների կատարած աշխատանքը, որը ինձ այսքան ընթացքում այս բացահայտումների արանքում վստահություն է հաղորդել, որովհետեւ սա թիմային աշխատանք է, եւ այդ աշխատանքում ես զգացել եմ տիկին Վարդանյանի եւ տիկին Խաչատրյանի աջակցությունը:

-Կարծիք կա, որ այս ամենն ընդամենը «Լուսավոր Հայաստանի» կազմակերպած շոուն է, եւ Դուք իրականում շարունակելու եք Ձեր աշխատանքները ավագանիում: Սա շոո՞ւ էր:

-Վերջին մեկ ամսվա ընթացքում, ես կարծում եմ, որ ամենաշատ քննարկված թեմաները եղել են քաղաքապետարանի չարաշահումները, ու ես դրա վերաբերյալ բոլոր լրատվամիջոցներին տեղեկացրել եմ, այսինքն` ուշադրության պակաս չեմունեցել, որ այս շաբաթ էլ մի հատ շոուլիներ: Շոուի կարիք «Լուսավոր Հայաստանը» չիունեցել եւ առավել եւս այդ դրվագներով չունի: Մենք ունեինք խնդիր ճիշտ ընկալվելու, մենք ունեին խնդիր մեր քննադատությունը արդյունավետ կերպով տեղ հասցնելու եւ այդ խնդրի մասին բարձրաձայնեցինք ու դիմեցինք մեր քաղաքացիներին այն մտադրությամբ, որնունենք՝ քննարկելու իմ մանդատի հարցը: Այդ հանգուցալուծումը, որը ես գնահատում եմ դրական միտում, կարող եմ այսօր արձանագրել, որ իմ գործընկերների, կուսակցական գործընկերների դիրքորոշումը շատ ավելի կոշտ էր ու պայմանավորված էր իմ մանդատը վայր դնելու շրջանակում:

-Տեղեկություններ կան, որ Ձեր հետկանչման պրոցեսը կախված է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա իշխանությունների կողմից գործադրվող ճնշմամբ, քանի որ իշխանության թիմի անդամ Հայկ Մարությանին սկսել էիք թիրախավորել ու շատ կոշտ հայտարարությամբ հանդես գալ: Իսկապե՞ս ճնշել են պարոն Մարուքյանին:

-Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի եւ մեզ ընտրողի, մեր սոցիալական հենարան հանդիսացող ընտրողի տեսակետը: Որեւէ այլ մեկը չի կարող ճնշել, առավել եւս պարոն Մարուքյանը միշտ իմ գործունեության թիկունքում է եղել եւ որեւէ կերպ չէր կարող ինձ հակադարձ կաշկանդել, ուստի այդ խոսակցությունները իրականության հետորեւէ աղերս չունեն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս