ՀԱՐՑ. Ովքե՞ր են անձին ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության, ուզում եմ իմանալ, թե որ մարմինն է ուղեգրում:
Հասմիկ Հակոբյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն է ուղեգրում անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում): Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բժշասոցիալական փորձաքննությունն ուղեգրվում է հաշմանդամության սահմանման, աշխատունակության կորստի տոկոսի սահմանման կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետների երկարաձգման նպատակով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: