Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 180 անգամ՝ ՊԲ-ի առաջապահ ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
ԱՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում հստակորեն կատարել են առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության ներքո: