Դեկտեմբերի 25-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:00-18:00-ն, «ԴաբլԹրի բայ Հիլթոն հոթել Երևան» (DoubleTree by Hilton Hotel Yerevan) հյուրանոցի «Միլանո» սրահում (Գ. Լուսավորիչ 4/2, 3-րդ հարկ, կրկեսի շենքի մոտ) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար
նախարարությունում հավատարմագրված լրագրողների և գրանցված ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների (մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների) քվեարկությունը:

Քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կավարտվի ժամը 18:00-ին, որից հետո կամփոփվեն նաև SMS քվեարկության արդյունքները, և կհայտարարվի լավագույնների տասնյակը: Հավատարմագրված լրագրողների քվեարկությունը կսկսվի 13:00-ին (կտևի մինչև ժամը 15:30-ը), իսկ ֆեդերացիաների ներկայացուցիչներինը՝ 15:30-ին: «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար
նախարարությունում հավատարմագրված լրագրողներին խնդրում ենք քվեարկությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

***

Դեկտեմբերի 25-ին` ժամը 14:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խումբը կանցկացնի փորձագիտական քննարկում՝ ամփոփելով 2019թ-ի քաղաքական զարգացումները

***

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի հեռուստաբանավեճ՝ «Բարձրագույն կրթության խնդիրների լուծմանը կնպաստի՞ օրենքի նոր նախագիծը» թեմայով։

Բանախոսներն են՝

Սամվել Կարաբեկյան՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական

Անի Կոջոյան՝ ԵՊՀ դասախոս

Քրիստինա Ծատուրյան՝ «Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ

Միշա Թադևոսյան՝ «Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ

Արսեն Թավադյան՝ ԵՊՀ դասախոս, փաստաբան

***

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա ասուլիս՝ «Լեռնային Ղարաբաղ. ելքեր փակուղուց» թեմայով:

Բանախոսներ՝

Օլեսյա Վարդանյան` Միջազգային ճգնաժամային խմբի անդամ (խոսելու է ռուսերեն )

Ստեփան Գրիգորյան՝ քաղաքագետ

Քննարկման ընթացքում կներկայացվի Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group – ICG)՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հրապարակած զեկույց:

***

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս` «Զորակոչիկների իրավունքների վիճակը 2018 ձմեռային և 2019 ամառային զորակոչերի ընթացքում» թեմայով:

Բանախոսներ՝

Արթուր Սաքունց` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ

Արմինե Սադիկյան` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող

Հայկ Հակոբյան` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան




Լրահոս