
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՔԿ ծառայության բաժնի պետերից մեկի` Ռոբերտ Նազարյանի ու ծառայության պետի տեղակալի միջեւ աղմկոտ միջադեպ է եղել, որից հետո էլ բաժնի պետն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: ՔԿ ծառայության պետի տեղակալը վիրավորել է բաժնի պետին:
Եվ, ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Նազարյանը կոնկրետ միջադեպ է ունեցել ՔԿ ծառայության պետի տեղակալ Վահե Պապոյանի հետ, որը մինչ այս պաշտոնին նշանակվելը` 2015-2019թթ., եղել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետը: