Ռազմական ոստիկանությունը հնարավորություն կունենա վերահսկել զինվորների հեռախոսային խոսակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում եւ ամրագրել, որ Ռազմական ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում իրավունք ունի իրականացնել հեռախոսային խոսակցությունների վերահսկում:

Պաշտպանության նախարարության կողմից այսպիսի նախագիծ ներկայացնելը հետաքրքիր է այնքանով, որ վերջերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ առաջարկել էր ոստիկանությանը թույլ տալ գաղտնալսում իրականացնել սեփական տեխնիկայով. մինչեւ հիմա այն իրականացվում է ԱԱԾ-ի միջոցներով:

Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծից տեղեկանում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում ժամկետային եւ պայմանագրային պարտադիր զինծառայողների կողմից նախապատրաստվող ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների (այդ թվում՝ հետախուզական) ձեռքբերման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքով: Եվ նախարարությունից հենց այժմ օրենքի ընդունումը բացատրում են այն հանգամանքով, որ պաշտպանության նախարարի կողմից արդեն հաստատվել է ՀՀ զինված ուժերում ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգը:




Լրահոս