![](https://armlur.am/wp-content/uploads/2019/12/79863798_2088051477964593_7482084637406134272_o-e1577260790682.jpg)
«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղոդրման հիման վրա ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2019թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս և լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից նրա և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ, ՀՀ Արարատի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: