Թաիլանդում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 5-ին, մեր ժամանակով ժամը 15-ին, Թաիլանդում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6 մագնիտուդ, էպիկենտրոնը տեղակայված է եղել Չիանգրայ քաղաքից 27 կմ հեռավորության վրա:

Այդ քաղաքի օդանավակայանից ուղևորները տարհանվել են, և այժմ օդանավակայանի շենքի տանիքը հետազոտվում է հնարավոր վնասվածքներ հայտնաբերելու նապատակով:

Երկրաշարժի արդյունքում լուրջ փլուզումների և զոհերի մասին առայժմ տվյհալներ չեն հաղորդվում: Հյուսիսային շրջանների բնակիչներից ոմանք ճեղքեր են հայտնաբերել իրենց տներում, ոչ մեծ ճեղքեր կան նաև ճանապարհներին:




Լրահոս