ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Տարածքը կանաչ պահելու այս հորդորը բավականին դիպուկ է։ Մնում է այն կարդալ եւ իրագործել։

 

 

 

ՀԱՐՑ. Անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի փոխարեն ո՞վ կարող է դիմել կենսաթոշակ ստանալու համար:

Մանիկ Մարգարյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմողի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն):
Միաժամանակ հայտնում ենք, որ եթե անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:
Ի դեպ, 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կազմում է 497.394, որից աշխատանքային կենսաթոշակառուներ` 463 069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)` 32 420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ծառայությունից կենսաթոշակ ստացող)` 1905 անձ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը ներմուծում է որեւէ ապրանք, ապա հնարավո՞ր է արդյոք` ներմուծողի փոխարեն լիազորագրով մաքսային ձեւակերպում իրականացնի մեկ այլ անձ:

Ալբերտ Ռոստոմյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն` ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ եւ անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից: Այս դեպքում հայտարարատուն մաքսային ձեւակերպումներն իրականացնում է իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող մաքսային ձեւակերպումների մասնագետի միջոցով` բացառությամբ նշված օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերի, ինչպես նաեւ Միության` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրման դեպքերի:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում:




Լրահոս